էդ White Shorja լողափը շատ լիբերալ լողափ ա, կամ էլ՝ Շիշ Բռնողն ա սուտասան։ Կամ էլ՝ Մակունցը
Ակազիվաեցցա, էդ White Shorja լողափը շատ լիբերալ լողափ ա, կամ էլ՝ Շիշ Բռնողն ա սուտասան։ Կամ էլ՝ Մակունցը։ Հիմնավորեմ։
Ուրեմն, երեկվա քայլարաստ փարթին եղել է հենց White Shorja լողափում։ Մակունցը էսօրվա ասուլիսում ասել ա, որ Հայկ Սարգսյանի հետ խոսել է ու վերջինս կտրականապես հերքել է, որ լողափն իրենն է, ինքը պարզապես հանգստանալիս է եղել այնտեղ, ինչպես բազմաթիվ այլ քաղաքացիներ։
Կից հրապարակված լուսանկարում տեսնում ենք Հայկ Սարգսյանին՝ բարի համակարգչի մոտ նստած։ Ըստ երևույթին՝ կասսան է հաշվում։
Հիմա ինձ պատասխանեք հետևյալ հարցերին։
- Կարո՞ղ է ՈՐԵՎԷ օբյեկտում սովորական հաճախորդը կասսա հաշվի։ Առհասարակ՝ ինչ-որ մեկը սովորական հաճախորդին թույլ կտա՞ առանց վերահսկողության նստել կասսայի համակարգչի առջև։
- Նախորդ հարցի պատասխանը կարծում եմ, որ ակնհայտ է նույնիսկ գլխուղեղի թավիշի վերջին ստադիա ունեցողի համար էլ։ Ըստ այդմ՝ երկրորդ հարցն այն է, թե ո՞վ է ստում. Հայկ Սարգսյա՞նը, որն ասել է, որ ինքը ուղղակի սովորական հանգստացող է ու կապ չունի էդ White Shorja լողափի հետ, թե՞ Լիլիթ Մակունցը, որն ասում է, որ Հայկ Սարգսյանն իրեն այդպիսի բան է ասել։
Հ.Գ. Բոնուսային հարց. որտեղի՞ց Հայկ Սարգսյանին 30 միլիոն դոլարի բիթքոյն, որը նա հայտարարագրել է իր տեղեկագրում։
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից
Ակազիվաեցցա, էդ White Shorja լողափը շատ լիբերալ լողափ ա, կամ էլ՝ Շիշ Բռնողն ա սուտասան։ Կամ էլ՝ Մակունցը։…
Опубликовано Կոնստանտին Տեր-Նակալյան Понедельник, 27 июля 2020 г.

