Այ սա է «պայթյունավտանգ» իրավիճակը
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ կորոնավիրուսի ակնկալվող պատվաստանյութը վտանգավոր է մարդկանց համար։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հիշեցնում եմ, որ կորոնավիրուսի բուժման համար ՀԱՅԵՐԻ վրա թաքուն փորձարկվող Պլակվենիլ դեղամիջոցը ՄԱԼԱՐԻԱՅԻ բուժման դեղամիջոց է։
Նկարի հրապարակումը Թորոսյանը Արսենն արել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ես էլ այն ժամանակ զարմացա, թե ինչ կապ ունեն մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին կորոնավիրուսի կեղծ համաճարակի մասին, իսկ այսօր խոսում են պատվաստանյութի պատրաստ լինելուց։
Եփած հավի ծիծաղը կգա սրանց բացահայտ ու լկտի վարքի վրա։
Ես անձամբ եզրահանգում եմ, որ սրանք իրականացնում են 200 միլիոն դոլարանոց «մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերի փորձարարական ծրագիրը»։
Խնդրում եմ առավելագույնս տարածել ու իրազեկել բոլորին. բուժաշխատողներին, հարևաններին, բարեկամներին, ընկերներին, նիկոլական ու հականիկոլականներին, ուղղակի չեզոք մարդկանց։
ՉԿԱ ԿՈՐՈՆԱՅԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ԴՐԱ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՀԱՅԵՐԻ ՎՐԱ ՓՈՐՁԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՈՒ ԷԲՈԼԱՅԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ»։
#STOP_GAVI
#STOP_TERRORISM
#STOP_ARMENIAN_GENOCIDE

