Իշխանությունը երջանիկ է, բոլորը վճարում են կոմունալները, երկրում սոցիալական ճգնաժամ չկա (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է գնդապետ Անուշ Զուրաբյանը, որի հետ քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առկա վիճակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե այս տարի ըստ միջազգային հեղինակավոր կառույցներից մեկի՝ Հայաստանը ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության առումով աննախադեպ առաջընթաց է ապրել, և որ մամուլն այսօր առավել, քան երբևէ ազատ է ու իր գարշահոտությունն է տարածում։ Հաղորդման հյուրն էլ հակադարձեց, որ մամուլն առաջնորդվում է իր նշած գարշահոտ բերանով վարչապետի օրինակին, որը գիշեր ու ցերեկ զբաղված է բամբասելով, հայհոյելով, զազրախոսելով։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Անուշ Զուրաբյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը իշխանություններն ավելի շատ օգտագործում են մարդկանց լռեցնելու համար, ոչ թե վարակի տարածումը կանխարգելելու։
Անդրադարձանք նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություններին, թե Հայաստանում չկա սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ, հաղորդման հյուրը հավաստիացրեց, թե ինքը բազմաթիվ մարդկանց գիտի, որոնք այսօր ի վիճակի չեն վճարելու իրենց կոմունալ վարձերը։ Նաև հիշեցրեց, որ երեկ կառավարության շենքի մոտ, երբ մի քանի կանայք օբյեկտիվ խնդիր էին բարձրաձայնում բանկերում եղած վարկերը վճարել չկարողանալու, եկամուտներից զրկվելու մասին և ակնկալում կառավարության օգնությունը, նրանց ոստիկանությունը պարզապես բերման ենթարկեց։ Հայաստանում այսօր բռնապետություն է և մեկ անձի իշխանություն, որը իր կադրերի բոլոր իրավասություններն ինքն է ստանձնել՝ չգիտես կադրերին չվստահելուց, թե սեփական անձը չափազանց կարևորելու պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում
LIVEnews.am, «Երկրորդ կարծիք», հաղորդաշար, գնդապետ, Անուշ, Զուրաբյան, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ՀՀ վարչապետ, Նիկոլ, Փաշինյանն, ԱԺ, կառավարության հարցուպատասխան, Արարատ, Միրզոյան

