Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 711 նոր դեպք, ապաքինվել է 653 բուժառու
Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21 717-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 386 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 130 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 516-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 653 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10 797, փաստացի բուժվողներինը՝ 10 404 (մեկ օրում ավելացել է 40-ով): Մեկ օրում թեստավորվել է 2 283 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 100 400 քաղաքացի:

