Էս կորոնան, հաստատ, արդեն սրանց ձեռքը կրակն է ընկել, և հաստատ մտածում է՝ էս ո՞ւր եմ ընկել

Առաջ մտածում էի, խելքները չի հասնում, կհասունանան-կհասկանան, հիմա համոզված եմ՝ հատուկ են անում, միտումնավոր են հաթաթաներ անում, բոլորի վրա մուննաթ-զուննաթի տոն են սփռում, հատուկ, սա հատուկ գրված սցենար է, մեկ ԵԺԿ նախագահ Տուսկին է հաթաթա տալիս ԱԺ փոխնախագահի աթոռին նստած մեկը, մեկ այլ պուճուրիկ լրատվամիջոցներից մեկին․/անկեղծ, չգիտեմ էլ , որին, բայց դա կարևոր չէ, լրատվամիջոց է և վերջ/, կես ժամ ժամանակ է տալիս, իրենց մուննաթ-խմբակի շեֆը ուրանալով մարդու անձի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանվածության իրավունք, առհասարակ՝ մարդու իրավունք, ասում է՝ անուն առ անուն հրապարակեք, շենք-առ շենք․․․Դրանից առաջ փակելու սպառնալիք քաղաքական այս կամ այն ուժի հասցեին․․․

Էս կորոնան, հաստատ, արդեն սրանց ձեռքը կրակն է ընկել, և հաստատ մտածում է ՝ էս ո՞ւր եմ ընկել․․․Սրանք փոխանակ ինձնով զբաղվեն, իրենց ժողովրդին փրկեն, կյանքեր փրկեն, ընկել են փողոցները․․․

Հ․Գ․Չիմացողների համար մի փոքրիկ սպրավոչկա՝ անցած չորս ամիսների ընթացքում Ֆրանսիայում կորոնայի տարածումից ի վեր ցայսօր Մակրոնը 4 ելույթ է ունեցել, միայն՝ 4․․.Եվ Ֆրանսիան արդեն հաղթահարման և առաջ գնալու ճանապարհին է, որովհետև խոսելու փոխարեն, մարդիկ կռվել և հաղթել են պատերազմը, իսկ սրանք դեռ վեր-վերի են պարում, օրը մի քանի ելույթ ու լայվ, խոսելու հիվանդ են․․․

Հ․Գ․ 2- Այ տղա, ոչ ոք, ոչ ոք ընդդիմությունից և ոչ մի սթափ մարդ չի ասել և չի ասում էդ վիրուսը չկա․․Մի աղավաղի․․․Ասել ենք կա, բայց դուք դրա դեմը չեք առել և դեռ չեք առնում, մեր փոքրիկ, 3 միլիոնանոց երկիրը մահերի ու վարակվածների ցանկով առաջին տեղում է, առաջին, դու էս հասկանո՞ւմ ես․․․ Ու պատասխանը պահանջելու ենք, չկասկածես․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Առաջ մտածում էի, խելքները չի հասնում, կհասունանան-կհասկանան, հիմա համոզված եմ՝ հատուկ են անում, միտումնավոր են հաթաթաներ…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 18 июня 2020 г.