Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 397-ով, ապաքինվել է 62 քաղաքացի
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 064-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 285 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 94 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 379-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝ 10 409 (մեկ օրում ավելացել է 316-ով): Մեկ օրում թեստավորվել է 1 276 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 83 600 քաղաքացի:

