Կառավարությունը դեռևս չի կարողանում լսել այլ կարծիքներ կամ լսում է՝ չի ընդունում (տեսանյութ)
ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսեց Շուշիի ազատագրման մասին, այնուհետև անդրադարձավ մի շարք ոլորտների: « Դատաիրավական բարեփոխումների ձախողման պատճառներից մեկը նաև այն էր, որ Կառավարությունը դեռևս չի կարողանում լսել այլ կարծիքներ կամ լսում է՝ չի ընդունում: Անցյալ տարվա գարնան սկզբին մենք առաջարկում էինք, որ այս բնագավառում անհրաժեշտ է ռազմավարական ծրագիր և դրա հիման վրա` գործողությունների ազգային ծրագիր: Բայց մեր կոչերը չլսվեցին կառավարության կողմից, չնայած հետագայում՝ 10 ամիս հետո, կառավարությունը գնաց այդ քայլերին և ընդունեց դատաիրավական համակարգի բարեփոխման ռազմավարական ծրագիր, եթե ընդուներ այն ժամանակ, ձախողումների քանակը ավելի պակաս կլիներ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում

