Թրամփն ամեն օր կորոնավիրուսի թեստ է հանձնելու
Սպիտակ տանն աշխատող զինվորականներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը թեստ են հանձնել. պատասխանը երկուսի դեպքում էլ բացասական է եղել, տեղեկացրել է Reuters.com կայքը։
Թրամփը լրագրողներին հայտնել է, որ վարակակրի հետ թեթև շփում է ունեցել, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում է այսուհետ ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել։
Կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Թրամփը և Փենսը դիմակներ չեն կրել։
Հայտնի է, որ Սպիտակ տանը նախագահի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները պարբերաբար թեստ են հանձնում։

