Նոր կորոնավիրուսը կփոխի՞ աշխարհը. աշխարհաքաղաքական ինչ վերադասավորումներ են հնարավոր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը, որի հետ խոսեցինք նոր կորոնավիրուսի համաշխարհային ազդեցությունների մասին արտաքին քաղաքական, տնտեսական ոլորտներում։ Շատ են խոսում վիրուսի հաղթահարումից հետո աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին, անգամ տարբեր վերլուծություններ են արվում։ Իսկապե՞ս կորոնավիրուսը կփոխի աշխարհը, թե ամեն ինչ կշարունակի իր բնականոն հունով ընթանալ։ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական վերադասավորումներն անխուսափելի կլինեն, և այդ առումով շահեկան դիրքերում կհայտնվեն Չինաստանը, Ռուսաստանը, նրանց հետ համագործակցող պետությունները։ ԱՄՆ-ի նկատմամբ պետությունների դիրքորոշումը կարող է շրջադարձորեն փոխվել։

Արարատ Կոստանյանն անդրադարձավ նաև Հայաստանում արտակարգ իրավիճակի սահմանափակումները վերացնելուն՝ ասելով, որ վարակի տարածման այս պայմաններում, երբ օրական վարակվածների ու մահացածների թիվն ավելանում է, սխալ է սահմանափակումների զգալի մասը վերացնելը։ Դա փաստում է, որ իշխանությունների համար ավելի կարևոր են պետական գումարները, ոչ թե մարդկանց կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում