Իրանի և Ռուսաստանի հաքերները փորձել են գողանա՞լ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին գաղտնի տեղեկությունները

Ռուսաստանի և Իրանի հաքերները հարձակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղամիջոցներ պատրաստելու աշխատանքներով զբաղվող բրիտանական հաստատատությունների և մասնավոր անձանց կայքերի և օգտահաշիվների վրա: Այս մասին գրել է Daily Mail պարբերականը:

Նշվում է, որ ռուս և իրանցի հաքերները թիրախավորել են Մեծ Բրիտանիայի համալսարաններում վիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին և բժիշկներին:

Կիբերանվտանգության ազգային կենտրոնի պաշտոնյաները գրոհներն անվանել են «խիստ դատապարտելի»:

Կենտրոնի փոխանցմամբ՝ հարձակումներն անարդյունք են եղել: Հարձակումների նպատակը եղել է համավարակի դեմ պայքարի մասին տեղեկություններ ստանալը, ինչպես նաև պատվաստանյութի մշակման գաղտնիքները գողանալը: