Կաթողիկոսը չի մասնակցել էկումենիստական աղոթքին, ինչը նրան չի ներվել, սկսվել է հաշվեհարդարը (տեսանյութ)
Անպատժելի չի մնում, Հուդան ստացավ իր 30 արծաթը, հետո վերջը չդիմացավ, գնաց կախվեց։
«Ամեն մեկը, ով դավաճանում է իր ազգին, իր պետությանը, իր հավատքին, կախվելու է, ինքնակամ»,- LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում ասաց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը։
Եվ, հետևաբար, իբրև քրիստոնյաներ, մեր կոչը, հորդորը նրանց՝ հուդաների ճակատագիրը մի կիսեք, հուդաների ճանապարհով մի գնացեք։
Լիա Ավետիսյանը նշեց, որ դեռ 2018թ․ գարնանը մի երիտասարդ Էջմիածնում բարձրացել էր Մայր տաճարի տանիք ու փորձում էր սղոցել մեր սրբազան խաչը։ Ոստիկանությունում նրա ուսապարկի խուզարկությամբ գտնվել է կոփածո վարդ՝ մասոնական կազմակերպություններից մեկի՝ 15-րդ դարում Քրիստիան Ռոզենկրեյցի կողմից հիմնադրված «Վարդի և խաչի կարգ» եղբայրության («Ռոզենկրեյցների եղբայրություն») խորհրդանիշը, որը, ըստ մեր զրուցակցի, հիշյալ երիտասարդը պետք է դներ խաչի փոխարեն։ Ոստիկանությունը, սակայն, նրան բաց է թողել։
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս անդրադառնալով համավարակի այս պայմաններում ԱՀ առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ News.am լրատվական գործակալության հարցմանը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատասխանին, գրել է․
«Փաստորեն, կաթողիկոսին, բացի Ռոբերտ Քոչարյանը, մնացած կալանավորների /դիտավորյալ կամ անզգույշ հանցագործություններ կատարած/ առողջական վիճակը չի հետաքրքրում… Ավելորդ չէ ասել’ մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի, միգուցե մի գեղեցիկ օր մեզ արժանի վեհափառ կունենանք…»:
Վեհափառ Հայրապետի հիշյալ պատասխանին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ գրելով հետևյալը․
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:
Գրող, հրապարակախոսի հետ մեր զրույցը, սակայն, շատ ավելի ընդգրկուն է, քան սոսկ անդրադարձը հիշյալ պաշտոնյաների վերը մեջբերված գրառումներին։
Մանրամասները՝ տեսանյութում


