Չենք մոռանալու և ուրիշներին թույլ չենք տա մոռանալ
Այսօր ամբողջ երկիրը պայքարում է Կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ, սակայն նույնիսկ այս ծանր օրերին մենք չպետք է մոռանանք «մնայուն» թուրք-ադրբեջանական վտանգի մասին։
Հիշեցնեմ, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի վայրենիները ոչնչացրին Արցախում գտնվող հայկական Մարաղա գյուղը։ Հիսուն հայ կին, տարեց, երեխա դաժանաբար սպանվել էին, տասնյակ հայեր հայտնվեցին գերության մեջ։
Այս սարսափելի հանցագործությունը այդպես էլ չստացավ արժանի գնահատական այսպես կոչված` միջազգային հանրության կողմից, ինչը փաստացի հանդիսացավ անպատժելիության հստակ ազդակ ադրբեջանցի վայրենիների համար։
Ասածս ի՞նչ է… ժողովուրդ ջան, նույնիսկ այս ծանրագույն իրավիճակում մենք իրավունք չունենք մոռանալ, թե ով ենք մենք և ինչպիսի տարածաշրջանում ենք գտնվում։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Չենք մոռանալու և ուրիշներին թույլ չենք տա մոռանալ։Այսօր ամբողջ երկիրը պայքարում է Կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի…
Опубликовано Arman Abovyan Пятница, 10 апреля 2020 г.

