ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը ռեկորդային է եղել՝ 1736. «ՌԻԱ Նովոստի»
Նախորդ օրը ԱՄՆ-ում 1736 մարդ է մահացել COVID-19 կորոնավիրուսից, որն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի սկսվելուց ի վեր, այս մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Մահացության նախորդ ռեկորդը սահմանվել էր ապրիլի 4-ին, երբ մեկ օրվա ընթացքում մահացել էր 1344 մարդ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 12,7 հազարը: Մահացածների ամենամեծ թիվը Միացյալ Նահանգների համավարակի կենտրոն Նյու Յորքում է՝ 4009:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ավելի քան 398 հազար մարդ հիվանդացել է COVID-19- ով, 22 հազար հիվանդներին հաջողվել է առողջանալ:
Ավելի վաղ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ ամերիկյան խոշոր քաղաքներում, որտեղ ամենաբարդն է իրավիճակը կորոնավիրուսի համավարակի հետ կապված, բարելավման նշաններ կան: Այս կապակցությամբ նա բոլոր ամերիկացիներին կոչ է արել «կրկնապատկել իրենց ջանքերը և հնարավոր ամեն ինչ անել», որպեսզի պաշտպանեն իրենց և ողջ հասարակությունը վիրուսից:

