Ուսանողների տուգանքների մասին մտածե՞լ եք, պարոնայք տուգանողներ
Ինձ դիմում են բազմաթիվ ուսանողներ և նրանց ծնողները, ովքեր տեղաշարժման սահմանափակման արգելքը խախտել են:
Կան ուսանողներ, ովքեր արդեն ծանուցագրեր են ստացել 100.000-250.000 դրամ տուգանվելու մասին:
Պատկերացնում՞եք հիմա այդ մարդիկ իրենց ուսման վարձը կամ այդ տուգանքը ոնց են մուծելու, վստահ եմ նրանք հիմնականում չունեն այդ հնարավորությունը մուծել նման տուգանքներ:
Սահմանված տուգանքների չափը անմարդկային է, և եթե տուգանվողները ուսանող են, պետք է վերանայել դա:
Ուղիղ եթերներում վարչապետը ուսանողների մասին հաճելի բաներ է խոսում, բայց կյանքը այլ բան է ցույց տալիս:
Պարոնայք տուգանողներ, չեղարկեք ուսանողների տուգանքները:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից
Ուսանողների տուգանքների մասին մտածել՞եք պարոնայք տուգանողներԻնձ դիմում են բազմաթիվ ուսանողներ և նրանց ծնողներ,ովքեր…
Опубликовано Վահան Բաբայան Вторник, 7 апреля 2020 г.

