Չինաստանում հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների հիաշատակին. «ՌԻԱ Նովոստի»

Չինացի ժողովուրդը շաբաթ օրը հիշում է կորոնավիրուսի համաճարակի զոհերին, այդ թվում՝ նոր հիվանդության դեմ պայքարող բժիշկներին: Այն միայն Չինաստանում 3326 մարդու կյանք է խլել:

Ապրիլի չորսը հայտարարվել է ազգային սգո օր: Պետական դրոշները խոնարհվել են Տյանանմենի գլխավոր հրապարակում և երկրի բոլոր կառավարական շենքերին, ինչպես նաև արտասահմանում Չինաստանի դեսպանատների և հյուպատոսությունների բոլոր շենքերին: Զվարճանքի միջոցառումները չեղարկվել են:

Չինաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ 1949 -ին ՉԺՀ-ի ձևավորումից ի վեր, COVID-19 համաճարակը դարձել է երկրի հանրային առողջության ոլորտում խոշորագույն արտակարգ իրավիճակը՝ ամենաարագ տարածմամբ և առավելագույն ընդգրկումով: Այս համաճարակը դարձել է նաև իշխանությունների համար ամենաբարդ խնդիրը` կանխարգելման և վերահսկման կազմակերպման և իրականացման առումով:

Ավելի վաղ Հուբեյ նահանգի կառավարությունը, որը դարձավ համաճարակի կիզակետը, որոշում է կայացրել 14 բժիշկների, ովքեր զոհվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, շնորհել «հերոսաբար ընկածներ» կոչում: Ցուցակում հայտնվել է Լի Վենլյանը՝ առաջին նախազգուշողներից մեկը՝ Ուհանում թոքաբորբի տարածման մասին, որը նման էր SARS-ին:

Ժողովուրդը բժիշկներին սկսեց անվանել «սպիտակ հագուստով հրեշտակները» կամ «սպիտակ բաճկոններով մարտիկները»: «Հերոսաբար ընկածներ»՝ Կոմունիստական կուսակցության և պետության կողմից շնորհված բարձրագույն պատվավոր կոչում շնորհվել է այն քաղաքացիներին, որոնք իրենց կյանքը նվիրել են պետությանը, հասարակությանը և ժողովրդին ծառայելուն:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է, ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանվել է COVID-19:

ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարել աշխարհում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին: Մարտի 29-ին Չինաստանիի Առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է, որ երկրում համաճարակի տարածումը, ըստ էության, դադարել է:

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 1 միլիոն 121 հազար դեպք, մահացել է ավելի քան 59 հազար մարդ, ապաքինվել է 230 հազարը: