Վաղը ցերեկվանից արկտիկական ցուրտ օդային հոսանքները կնահանջեն
Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-գրել է Սուրենյանը։

