Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են նաև ոչ ֆորմալ ձևաչափով:
Վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է Գևորգյանը:

