Էրդողանը Պուտինին խնդրել է իրեն մենակ թողնել Սիրիայի իշխանությունների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիային թողնել «դեմ առ դեմ» Սիրիայի իշխանությունների հետ: Շաբաթ օրը՝ փետրվարի 29-ին, հաղորդել է Daily Sabah թերթը:
«Ես Պուտինին խնդրել եմ, որ Ռուսաստանը հանգիստ թողնի թուրքական զորքերին ռեժիմի դեմ պայքարում»,- ասել է Էրդողանը՝ Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների առջև ունեցած ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ ինքն այս մասին խնդրել է ռուս գործընկերոջը հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան սիրիացի փախստականների համար բացել է իր սահմանները Եվրամիության հետ:
«Մենք վաղուց ասել ենք, որ պարտավոր չենք ընդունել այդքան փախստականներ: Դուք խոստացել եք մեզ օգնել, բայց ոչինչ չեք արել, և երեկ մենք բացել ենք մեր սահմանները», – մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ Եվրամիությունը պետք է պահի իր խոսքը:
Նա ընդգծել է, որ արդեն 18 հազար փախստականներ անցել են սահմանը, իսկ շաբաթ այդ թիվը կարող է հասնել 25-30 հազարի:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան ջանքեր են գործադրում թուլացնել զինյալների դեմ պայքարի հողի վրա առաջացած լարվածությունը:
Փետրվարի 27-ին բախումներ են տեղի ունեցել սիրիական զորքերի և «Խայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական (Ռուսաստանում արգելված) խմբավորումների միջև: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գրոհայինների հետ միասին կրակի տակ է ընկել նաև թուրքական բանակը, որի ժամանակ սպանվել է 33 թուրք զինվոր:

