ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Իդլիբում տիրող իրավիճակը

Tvzvezda.ru-ի տեղեկացմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել է սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի մասին: Գլխավոր քարտուղարը կոչ է արել նահանգում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն և վերջ տալ մարդասիրական աղետին:

Գուտերեշը շեշտել է, որ այս պահին Իդլիբում կարող է առաջանալ նույնիսկ ավելի լուրջ դիմակայություն, քան նախկինում: Դրա հետևանքները կարող են լինել չափազանց անկանխատեսելի, նշել է կազմակերպության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել էր Իդլիբում տեղի ունեցած միջադեպը: Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել ծայրահեղական խմբավորումների գործողությունների կապակցությամբ: Կողմերը պայմանավորվել են նահանգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել:

Փետրվարի 20-ին Իդլիբում գրոհայինները զրահատեխնիկայի միջոցով մի քանի զանգվածային հարձակումներ են իրականացրել։ Թուրքական զինվորականները գրոհայիններին աջակցել են հրետանային կրակով: Ավելի ուշ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, սիրիական հրամանատարության խնդրանքով, հարվածել են ահաբեկիչներին, որպեսզի կանխեն ավազակախմբերի ներթափամցումը Սիրիայի տարածք: