Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության պատրաստության պլանի համաձայն՝ հունվարի 17-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են 2019-ին արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, առաջադրվել 2020-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի բարելավման և զարգացման խնդիրներ:

Ամփոփման ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի և ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամաններով: