Մեծ Պահքի ժամանակ խրախուսվում են բարի գործերը (տեսանյութ)

Բուն Բարեկենդանից հետո մեզանում սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր և ավարտվում է Զատկի տոնի նախօրեին։

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին»։

Նույն ձևով պահքի շրջանում հորդոր է արվում հրաժարվել որկրամոլությունից և օգտագործել բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», – ասել է Ս. Գրիգոր Տաթևացին:

Մեզ հետ զրույցում Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը խոսեց Մեծ Պահքի խորհրդի, նշանակության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում