Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի
Արտաքնապես իշխող խմբակը թողնում է անպարտելի հեղափոխականների տպավորություն, թվում է, թե նրանք ունեն դեռ տասնամյա կառավարման կրեդիտ, բայց…
Պետական համակարգը դժգոհ է, թաքուն դեռևս դժգոհում են, նույն մեթոդներով թաքուն դժգոհում են իշխող խմբակցության տարբեր պատգամավորներ, յուրայիններ մի խոսքով` այն վիճակը չի, ինչ երևում է: Որևէ մեկը չի ցանկանում և չի ցանկանալու վաղը կիսել Փաշինյանի անհաջողությունների բեռը, և դա բնական է, քանի որ, որպես կանոն, պարտությունը չի ունենում շատ «ընկերներ»։
Կլինեն հրաժարականներ, տեղափոխումներ, անկասկած, և արդեն շատ շուտով:
Շատ մարդիկ նիկոլական լինելու պիտակը ցանկանում են ջնջել՝ արդեն թաքնվելով «դե ժողովուրդը գնաց հրապարակ մենք էլ գնացինք» կեղծ լոզունգի հետևում:
Մարդիկ էլ կան, ասում են մենք ստիպված ենք, աշխատանքը չենք ուզում կորցնենք, թե չէ մենք նիկոլական չենք:
Գալիս է առնետի տարին, և ինչպես գիտենք, առնետները առաջինն են կողմնորոշվում, երբ լքեն իրենց նավը:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից։
Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվիԱրտաքնապես իշխող խմբակը թողնում է անպարտելի հեղափոխականների…
Опубликовано Վահան Բաբայան Вторник, 24 декабря 2019 г.

