Բիլ Գեյթսի՝ 2019 թվականի ամենասիրելի գրքերը

Ամեն տարի դեկտեմբերին Բիլ Գեյթսը սիրում է վերլուծել անցնող տարվա ձեռքբերումները՝ ներառյալ իր կարդացած գրքերը: Այս տոնական ավանդույթի համաձայն  աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն իր անձնական բլոգում (GatesNotes)  հրապարակել է 2019 թվականի գրքերի լավագույն հնգյակը: Այս մասին տեղեկացրել է Forbes-ը։

«Այս տարի ես ընտրեցի ավելի շատ գեղարվեստական գրականություն, քան սովորաբար,- գրել է գրքասեր միլիարդատերը: -Դա մտածված որոշում չէր, բայց ինձ թվաց, թե ես ստիպված եմ ուշադրություն դարձնել այն պատմություններին, որոնք ինձ թույլ են տալիս ուսումնասիրել մեկ այլ աշխարհ։ Սրանք այն գրքերն են, որոնք մեզ կօգնեն ավելի լավ քնել, լինել ավելի լավ ծնողներ և, ամենակարևորը, ավելի լավ ընթերցողներ»:

1․Թայրա Ջոնսի «Ամերիկյան ամուսնությունը» (An American Marriage by Tayari Jones)

Այս վեպը պատմում է սևամորթ զույգի և նրանց հարաբերությունների մասին: Մտածել ցանկացող ընթերցողների համար Գեյթսը խոստանում է, որ չնայած ծանր թեմային՝ դուք կլանված կլինեք դրանում:

2․Ջիլ Լեպորի «Այս ճշմարտությունները» (These Truths by Jill Lepore)

ԱՄՆ-ի մասին  800 էջանոց այս պատմությունը Գեյթսը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի մասին իր երբևէ կարդացած ամենաանկեղծ պատմությունը: Ի տարբերություն տվյալ ժանրի մյուս պատմիչների, Լեպորը ԱՄՆ-ի խոր հակասությունները բացահայտելու իր՝ տարբերվող տեսակյունն ունի: Այս գիրքը լրացնում է ԱՄՆ-ի պատմության մասին բոլոր այն մանրուքները, որոնք չեն դասավանդվում դպրոցում:

3․Վացլավ  Սմիլի «Աճը» (Growth by Vaclav Smil)

Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ սպասում է նոր Վացլավ Սմիլի  հրապարակմանը այնպես, ինչպես որոշ մարդիկ սպասում են հաջորդ «Աստղային պատերազմներ» ֆիլմին: Սմիլի 39-րդ գիրքը ուսումնասիրում է այն հրատապ հարցը, թե ինչպես կարող է մարդկությունը հավասարակշռություն գտնել ապագա աճի և մոլորակի պահպանման միջև։

4․Դիանա Տավեների «Պատրաստվածը» (Prepared by Diane Tavenner)

Գիրքը օգտակար կլինի այն ծնողների համար, ովքեր մտահոգվում են, թե ինչպես իրենց երեխաներին պատրաստեն կյանքին՝ դպրոցը և համալսարանն ավարտելուց հետո և օգնեն նրանց երջանիկ լինել: Հանրակրթական դպրոցների բարձրագույն գագաթնաժողովի միջոցով Տավեները խորհուրդներ է տալիս, թե ինչպես  ծնողները կարող են երեխաներին սովորեցնել ավելի լավ կյանքով ապրել, ոչ  միայն լավ քոլեջ ընդունվել:

5․Մեթյու Ուոլկերի «Ինչու ենք քնում» (Why We Sleep by Matthew Walker).

Գրքում ներկայացված են քնի ոլորտում վերջին գիտական հետազոտությունները:  Բերկլիի համալսարանի մարդկային քնի գիտության կենտրոնի տնօրեն Ուոլքերը համոզել է Գեյթսին, որ քնի անբավարար լինելը կարող է մեծ վնաս պատճառել առողջությանը: Գիրքը նույնիսկ դրդել է միլիարդատիրոջը՝ փոխել իր քնելու սովորությունները: Այն ընթերցողները, ովքեր ցանկանում են ավելի առողջ ապրել 2020 թվականին՝ «Ինչու ենք քնում» գիրքը հիանալի սկիզբ է: