Ընտրատուփերից ո՞ւր են անհետացել կնիքները

Այն, որ Արցախում ընթացող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում բացահայտ ընտրախախտումներով, ապացուցում են տարածվող թե՛ լուրերը, թե՛ տեսանյութերը:

Ընտրությունների ընթացքին հետևող Հովհաննես Հարությունյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի 1/1 տեղամասում քվեատուփն ամրացնող կպչուն թուղթը պատռված է: Խախտման մասին նրանք տեղեկացրել են հանձնաժողովի նախագահին և զգուշացրել, որ արձանագրի մատյանում, սակայն նախագահը չի համաձայնել:

«Հանձնաժողովի նախագահը ցինիզմի մակարդակի պատասխան է տվել՝ ասելով, որ սա պատռած չէ»,- նշում է Հարությունյանը:

Մի քանի ընտրատեղամասերում նկատվել են, որ  քվեատուփերը կնքված չեն: Նման խախտումներ արձանագրվել են, մասնավորաբար,  Ստեփանակերտի թիվ 1/22 և թիվ 1/24 ընտրատեղամասերում,  նաև Շուշիում: