Որքա՞ն գումար է «Ազատ հայրենիքը» բաժանում որպես ընտրակաշառք (տեսանյութ)

Արցախի Հանրապետությունում շարունակվում են համապետական  ընտրությունները: Գրեթե բոլոր տեղամասերում գրանցվում է միևնույն ընտրախախտումը, երբ ընտրողները քվեարկությունից հետո բջջային հեռախոսներով լուսանկարում են իրենց քվեաթերթիկը: Բնականաբար, դա արվում է թեկնածուներից որևէ մեկին  կամ  քաղաքական ուժին ցույց տալու նպատակով:

Այս տեսանյութում Շուշի 7/1 ընտրատարածքն է, որտեղ վստահված անձը պահանջում է ընտրողից ցույց տալ իր հեռախոսը, որտեղ  քվեաթերթիկի լուսանկարն է:

Լուսանկարից պարզվեց, որ ընտրողը քվեարկել է  «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին:

Հիշեցնենք, «Ազատ հայրենիքը» նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է:

Վստահված անձը հարց է ուղղում՝ որքա՞ն գումար է  տրվել քվեաթերթիկը լուսանկարելու համար: Ընտրողը պատասխանում է՝ ոչ մի գումար: Ի պատասխան՝ վստահված անձը նկատում է. «Ոնց որ թե նկարներն արդեն վաճառեցիք՝ իմ այս վիդեոյի շնորհիվ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քվեաթերթիկը նկարել են Շուշի ընտրատարացք 7/1

Опубликовано LuysPress.am Вторник, 31 марта 2020 г.