Պետության դեմ դավաճանություն է նաև պետական բյուջեից գողանալը (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու մասին վարչապետի հայտարարությանը՝ նշեց, որ այն, ինչ տեսնում ենք, դրա լավագույն ապացույցն է։ Պատգամավորն ասաց, որ պետական համակարգում եղել են սկզբունքներին դավաճանողներ և կան հարուցված քրեական գործերը, մենք այսօր  ունենք նաև կալանավորված փոխնախարար։ Սիսակ Գաբրիելյանը հավելեց․ «Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը գնացել է կոռուպցիոն գործարքով ինչ-ինչ մարդկանց արտոնություններ տալու, հետևաբար ինքը համարվում է դավաճան, դավաճան քաղաքական թիմի որդեգրած սկզբունքներին»։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ պետության դեմ դավաճանություն է նաև պետական բյուջեից գողանալը։ Սիսակ Գաբրիելյան հավելեց․«Իրավապահ համակարգում, ըստ էության, գուցե դավաճանություն դրսևորվել է և սանկցիա որպես այդպիսին եղել է պաշտոնից ազատումը»։

Մանրամասները՝ տեսանյութում