Զինվորական քննչական գլխավոր վարչության պետը հանդիպել է լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետը հանդիպել է մահացած լեյտենանտի հարազատներին: ՀՀ ՔԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ. Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Հ. Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող  և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։