Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ իսլամի ծայրահեղ դրսևորումների վերաբերյալ։

Մակրոնի խոսքով՝ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Ֆրանսիայում։

Մակրոնը նմանատիպ երևույթների դեմ գործնական  քայլերի մասին խոսելիս ասել է, որ այսուհետև Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի։ Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք  քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ։

Ռամազանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պասի ժամանակը: