Վարչապետը Մոնումենտում կառուցված տների համար չի բացառում անցումային արդարադատության գործիքների կիրառումը (տեսանյութ)

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով և թույլտվությամբ:

«Շատ ավելի հետաքրքիր բան կա. նրանք ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների իրականացման համար»,- ասաց նա և հավելեց, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկում են ունեցել և հանրային տարածքների վրա կառուցված հայտնի առանձնատների սեփականատերերի են դիմել:

«Օրինակ Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի տներ, և հիմա ասում են, որ մեր շենքն ապօրինի օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ այո, պարտավոր եք օրինականացնել»,-ասաց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը: «Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ և գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի անհարմարհանք է հանրային կարծիքի և ընդհանրապես ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,-հավելեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում