Դատարանը պարտավորեցրեց ոստիկանության բաժնին՝ ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր գրում է

«2020 թ. հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի անձնագրային բաժինը հրաժարվել էր ինձ տրամադրել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը` վերջին 10 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու մասին` մեկնաբանելով, որ իրենց ռեգիստրում իմ քաղաքացիության մասին տվյալները առկա են 2020 թ. ապրիլից: Ես Արցախի վարչական դատարանում վիճարկել եմ այս որոշման փաստական հիմքը և պահանջել վերացնել անձնագրային բաժնի վարչական ակտը: ԱՀ օրենսդրությամբ մինչև 50 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությունը ծագում է զինվորական հաշվառման պահից, ԱՀ զինապարտության մասին օրենքի համաձայն ԱՀ զինկոմիսարիատում կարող է հաշվառվել միայն Արցախի քաղաքացին: Իսկ իմ հաշվառումը զինկոմիսարիատում տեղի է ունեցել 2010թ. մարտի 26-ին: Դատարանը, հաշվի առնելով այս փաստերը, առոչինչ ճանաչեց անձնագրայինի ակտը և պարտավորեցրեց ոստիկանության բաժնին ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը: 2020 թ. փետրվարի 14-ին Ազգային վերածնունդ կուսակցությունն իմ թեկնածությանը վերաբերող թղթերը կներկայացնի ԿԸՀ: Նկարում` Զինկոմիսարիատի նշումը, որտեղ երևում է, որ 2010 թ. մարտի 26-ից ես հաշվառվել եմ ԼՂՀ Մարտունու զինկոմիսարիատում»: