Վիեննայում մեկնարկել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը

Փետրվարի 11-ին Վիեննայում մեկնարկեց Եվրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության  լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, քննարկման օրակարգում են Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ու միջազգային հրատապության հարցեր։