Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ շրջապատված է նախկին իշխանության բազում կարկառուն ներկայացուցիչներով

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ նախագահին պետք է ամեն գնով հրաժարական պարտադրել, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել: Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասայական սեգրեգացիա չէ: Սա մարդկային ստորություն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ շրջապատված է նախկին իշխանության բազում կարկառուն ներկայացուցիչներով` սկսած Էրիկ Գրիգորյանից, Ֆելիքս Ցոլակյանից ու Զոհրաբ Մնացականյանից, վերջացրած վերջին պահին իրենց անցյալն ուրացած պատգամավորներով ու իրավունքի և օրենքի վրա կոշիկ սրբող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով: Էլ չխոսենք Փաշինյանի ընտանեկան հիմնադրամներին մուծվելուց հետո մի գիշերում օլիգարխներից գործարարներ դարձածների մասին:

Սա է ստորության գագաթնակետը, երբ ժողովրդին ավանակի տեղ դրած Ատելության կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջ կզածներին ու իր դռան տակ վնգստացողներին մաքրել ու դրել է գլխին, իսկ մասնագիտական ու տղամարդկային արժանապատվություն ունեցողներին հետապնդում է` ամենստոր մենթական մեթոդաբանությամբ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ…

Опубликовано Mihran Hakobyan Пятница, 24 января 2020 г.