ՊԵԿ-ը Իրանի քաղաքացու ծանրոցում հայտնաբերել է չորս կգ թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի  անօրինական տեղափոխման հերթական փորձը: ՊԵԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշով: