Փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն արդյունավետության տեսանկյունից, նշանակում է՝ ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է տարբեր համայնքներում ծննդատները փակելու մասին խոսակցություններին։

«Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից»,- գրել է Վանեցյանը: