Ըստ Ալեն Սիմոնյանի, ժողովուրդը դեմ չէ Քաղաքացու օրը նշելուն (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով Քաղաքացու օրվա համար բյուջեից հատկացված գումարի չափին վերաբերող հարցին, ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպես է նշվելու Քաղաքացու օրը, բայց որ ժողովուրդը դեմ է օրը նշելուն, դա միանշանակ այդպես չէ։

«Մի բան պետք է հասկանալ, դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է»,- ասաց ԱԺ փոխնախագահը և ավելացրեց, որ ինքն ավելի լուրջ հարցերի էր սպասում, ոչ թե բամբասանքների։

Մանրամասները՝ տեսանյութում