Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հեռագրում, մասնավորապես, գրված է.

«Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն և համբերություն այս ծանր վիշտը հաղթահարելու համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»: