Ալումինե սեպը Այուդից. անհավանական գտածոներ՝ վկայող վաղ անցյալում զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ Երկիր այցելության մասին

Սկիզբը՝ այստեղ

 Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

 1974 թվականին Տրանսիլվանիայի Այուդ քաղաքի մոտ գտնվող Մարոշ գետի ափին հայտնաբերվեց օքսիդի հաստ շերտով պատված ալյումինե սեպ։ Ուշագրավ է, որ դա գտան մաստոդոնտի մարմնի մնացորդների մեջ, որոնք 20 հազար տարվա հնություն ունեին։

Սովորաբար հայտնաբերված իրերում ալյումինը հանդիպում է որպես այլ մետաղների համաձուլվածքի մասնիկ, բայց սեպը մաքուր ալյումինից էր։ Այս գտածոն անբացատրելի է, քանի որ ալյումինը հատնագործվել է միայն 1808 թվականին, իսկ արդյունաբերական քանակներով սկսել է արտադրվել միայն 1885-ին։ Սեպը մինչ օրս ուսումնասիրվում է ինչ-որ գաղտնի լաբորատորիայում։

Շարունակելի