Կոշիկի հետքը կարծր մակերեսին․ անհավանական գտածոներ՝ վկայող վաղ անցյալում զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ Երկիր այցելության մասին

Սկիզբը՝ այստեղ

 Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

Այս քարացած հետքը հայտնաբերվել է Նևադայում գտնվող Ֆիշերի կիրճի ածխաշերտում։ Հաշվարկները ցույց են տվել, որ այդ ածխաշերտը 15 միլոն տարեկան է։ Եվ պետք չէ կարծել, թե դա ինչ-որ քարացած կենդանի է, որի ձևը հիշեցնում է ժամանակակից կոշիկի ներբան։

Մանրադիտակով ուսումնասիրությունը ցույց է տվել ներբանի երկայնքով կարի կրկնակի գիծը։ Հետքը մոտավորոպես 13-րդ չափսի է, կրունկի աջ մասն ավելի մաշված է, քան ձախը։ Թե ինչպես է ժամանակակից կոշիկի հետքը 15 միլիոն տարի առաջ հայտնվել հետագայում ածխացած նյութի վրա, մնում է առեղծված։

Շարունակելի