«Վերելք»․ «Ոգեղեն ապրիլ»՝ հերոսների մեծարում (տեսանյութ)

Ապրիլի 5-ին «Ապրիլյան գործողությունների մասնակիցների միությունը» և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը կազմակերպել էին «Ոգեղեն ապրիլ» խորագրով տոն՝ ոգեկոչելու համար երեք տարի առաջ հերոսաբար զոհված մեր զինվորների հիշատակը, մեծարելու նրանց մայրերին և այդ պատերազմի մասնակիցներին։

Ապրիլյան պատերազմում մենք ետ շպրտեցինք թշնամուն, և այդ հաջողությունը մեզ պարգևեցին մեր անվախ հայորդիները։ Բայց չպետք է մոռանալ, որ գործ ունենք տմարդ հակառակորդի հետ։ Այնպես որ, պետք է վերափոխենք մեր երկիրն ու հզորացնենք այն աստիճան, որ թշնամու մտքով այլևս չանցնի խախտել մեր հայրենիքի սահմանները։ Որպեսզի Հայկը միշտ հաղթի Բելին։