«Կոռուպցիա կա և լինելու է»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պտգամավորներն անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալմանը՝ կաշառք վերցնելու առնչությամբ, ասացին, որ այսպիսի դեպքերը պետք է բացառվեն։ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ արված հայտարարությունները, թե կոռուպցիա չկա, պետք է համապատասխանեն իրականությանը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ կոռուպցիա կա նաև ամենազարգացած երկրներում, այս խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա, ոչ թե լուծվի անձերի մակարդակով։

Մանրամասները՝ տեսանյութում