«Իսլամական պետության» շահերը փոխադրվում են Հայաստան. արձանագրում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը

Ռուսաստանի ՆԳՆ-ի Ծայրահեղականության դեմ պայքարի պետական վարչության պետ Օլեգ Իլյինիխի կարծիքով, Իրաքում և Սիրիայում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում։

Այդ մասին ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է Մոսկվայում անցկացվող «Միջազգային համագործակցության գերակա խնդիրները՝ ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը հակազդելու գործում» կոնֆերանսում։

«Սիրիայում և Իրաքում Խալիֆաթի ռազմավարական պարտությունը հանգեցնում է «Իսլամական պետության» շահերի փոխադրմանը Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,- Իլյինիխի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ «ՌուսԱրմԻնֆոն» հաղորդել է, որ Հայաստանի միջով Աֆղանստան ընկնել փորձող Տաջիկստանի բնակիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Աղբյուրը՝ Rusarminfo.ru