Արևմուտքը թող հույսեր չունենա․ Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանտը երեկ հայտարարել է, որ երբեք չի ճանաչելու Ռուսաստանին Ղրիմի միացումը։ Ղրիմի առնչությամբ հակառուսական հայտարարություններով են հանդես եկել նաև ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը։ Ի հեճուկս նրանց և Արևմուտքի այլ քաղաքական գործիչների ու ղեկավարների, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մարտի 18-ին, ի լուր ողջ աշխարհի, շատ հստակ հայտարարել է, որ Ղրիմը մշտապես լինելու է Ռուսաստանի մի մասը: Այս հայտարարությունը Մեդվեդևը կատարել է Ռուսաստանին Ղրիմի թերակղզու միանալու 5-րդ տարելիցի միջոցառման ընթացքում։

Աանդրադառնալով վերջին հինգ տարիներին Ղրիմում կատարված փոփոխություններին և տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավմանը, Մեդվեդեևը հավելել է, որ ՌԴ կառավարությունը հաստատել է Ղրիմի տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված ծրագիրը:

ՌԴ վարչապետը նշել է նաև, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Ղրիմի զարգացման ծրագրին կհատկացվի 310 միլիարդ ռուբլի կամ 4.8 միլիարդ դոլար:

Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ Ռուսատսանի ու Ղրիմի բնակիչները միասին են և մշտապես լինելու են միասին: