Թուրքիայում շարունակվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարների նիստը

Թուրքիայի Իզմիր քաղաքում երեկ սկսվել է ՆԱՏՕ-ի հրամանատարների երկօրյա նիստը: Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատար Ջոն Թոմփսոնը նիստի բացման ժամանակ ունեցած իր ելույթում կարևորել է կոալիցիայի բոլոր անդամներին համակարգելու կարևորությունը: Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է առավել սերտորեն և համակարգված կերպով առաջ շարժվել:

ՆԱՏՕ-ի դլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած անվտանգության և պաշտպանության խնդիրների շուրջ կայացած նիստում Եվրոպային կոչ էր արել պաշտպանական ոլորտում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:

Հիշենք, որ այս օրերին Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, իսկ մարտի 18-29-ը Թուրքիայի հետ միասին մասնակցելու է Վրաստանում կայանալիք «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։

Երբեք չմոռանաք, թե ովքեր են մեր թշնամիները: