Նիիհաու կղզի. Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Ստորևէ ներկայացնում ենք «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի վերջին՝ տասներորդ հրապարակումը (նախորդը՝ Վատիկանի գաղտնի արխիվի վերաբերյալ

Նիիհաու կղզին դեռևս 1864 թվականից որպես սեփականություն անցել է Ռոբինսոնների ընտանիքին, որը թույլ չի տալիս, որ ուրիշ որևէ մեկը նույնպես ապրի այնտեղ։ Կղզում չկան ոչ ինտերնետ, ոչ բջջային կապ, ոչ ճանապարհներ, ոչ մեքենաներ, ոչ խանութներ։ Էլեկտրականություն ստանում են արեգակնային մարտկոցներով։ Հյուր եկած ազգականները հաջորդ անգամ կարող են կղզի այցելել միայն հրավերով։