Արվեստի մեջ պետք է անկեղծ լինես (տեսանյութ)

Դուդուկը հայի հոգու թարգմանն է։

Երաժիշտը պետք է սիրահարված լինի իր գործին։ Սերն այդ բերեց մի հարթություն, որտեղ պետք է ստեղծվեին դուդուկի նոր տեսակներ լայն տիրույթով (բաս, բարիտոն, տենոր): Նպատակը մեկն էր՝ աշխարհի դասականներին ներկայացնել դուդուկով։

Գլյուկի, Վիվալդիի և այլոց գործերն այժմ հասու են դուդուկին։ Դրան հետևեցին գրքերը, ձեռնարկները․․․

LIVEnews.am-ի «Սրտի խոսք» հաղորդաշարի հյուրն է հայ անվանի դուդուկահար, մուղամի ճանաչված վարպետ, 1992-2001 թթ. դուդուկի նոր տարատեսակների (բաս-դուդուկ, տենոր-դուդուկ և բարիտոն-դուդուկ) գյուտարար, ՀՀ վաստակավոր արտիստ (2013), աշխարհում եզակի «Դուդուկներ» նվագախմբի հիմնադիր և դուդուկահար, Հայաստանի գուսանական և ժողովրդական համույթի մենակատար, մասնագիտական գրքերի հեղինակ Գեորգի Մինասովը։