«Ինչպե՞ս կարող է 10 000 աշխատողի կրճատումը նպաստել ՀՀ-ի շահին»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ մի շարք խնդիրների։

«Ես չեմ կարծում, որ կարելի է վարչապետի այցին նման՝ զավեշտալի, բնութագրում տալ»,- ասաց Զոհրաբյանը, երբ լրագրողը հարց հնչեցրեց վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի վերաբերյալ։

Պատգամավորը նշեց, որ Հայաստան – Եվրամիություն կապերի ճանապարհային քարտեզը գծված է։

Զոհրաբյանը խոսեց նաև Գագիկ Ծառուկյանի մասին մամուլում շրջանառվող լուրերի, կառավարության օպտիմալացման ծրագրի մասին, ինչի հետևանքով 10 000 աշխատող գործազուրկ է դառնալու։

«Սա ինձ համար մտահոգիչ է, հուսանք, որ կառավարության ներկայացուցիչները վաղը՝ հարցուպատասխանի ժամանակ, կբացատրեն իրենց մոտեցման պատճառը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում