«Քննադատությունը վարչապետին իսկապես ցավեցրել էր՝ դարձել էր նյարդային» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է Կարպիս Փաշոյանը։

«ՀՀ վարչապետը կարող է այնքան մանրանալ, որ ֆեյսբուքով որևէ ստատուսի պատասխանի։ Նախարարներ կան, որ ամեն օր նստում մոնիթորինգ են անում, պաշտոնյաներ կան, որ ամեն օր ստատուսի են պատասխանում․ սա իսկապես անլրջություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Կարպիս Փաշոյանը։

Փաշոյանն ավելացրեց նաև, որ նոր իշխանություններին քննադատելով, նրանց ավելի ենք օգնում։

«Կոնկրետ ես ներկայացնում եմ իմ քաղաքական հայացքները Հայաստանի ներկայի և ապագայի վերաբերյալ։ Իմ անպաշտոն կարգավիճակն ինձ ավելի է դուր գալիս, ես լիակատար ազատություն ունեմ՝ ինչ ուզում, գրում եմ։ Միանշանակ մերժողական չի իմ կեցվածքը, սխալներն ուղղելուն են միտված»։