Ցի Շին Հուանդի կայսեր դամբարանը. Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկը Ցի Շին Հուանդիի դամբարանն է, որի վերաբերյալ է «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի երկրորդ հրապարակումը (նախորդը՝ օձերի կղզու վերաբերյալ

Ցի Շին Հուանդի կայսեր դամբարանը հայտնաբերել են դեռևս 1974 թվականին, բայց այնուհետ փակել են։ Գտնվել են բազմաթիվ ակտիվիստներ, որոնք հանդես են եկել այն բացելու դեմ, համարելով, որ պեղումների ընթացքում կարող են քայքայվել կամ վնասվել գիտության և պատմության համար անգին իրերը։