Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Մոսկվայի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ս․ թ․ փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մյունխենյան հանդիպման ժամանակ վերջինս Հայաստանի իր պաշտոնակցին շատ հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։ Ասվել է նաև, որ եթե Հայաստանը համապատասխան հետևություններ չանի, ապա իրենք դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն։

Ըստ հայաստանյան աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ պատրաստվում է մարտի 1-ին մեծ «շոու» կազմակերպել՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ Քոչարյանին կալանավորելը ոչ թե իր անձնական վրեժխնդրության արտահայտությունն է, այլ ինքը կատարում է ժողովրդի ցանկությունը։