Իրաքում զոհված ԱՄՆ-ի զինծառայողների թվաքանակը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել  Իրաքում զոհված ամերիկացի զինածառայողների թվաքանակի վերաբերյալ:

Պենտագոնը հայտարարել է, որ «2003 թվականից ի վեր, Իրաքի գործողությունների ընթացքում զոհվել են 4 հազար 384 ամերիկացի զինծառայողներ և շուրջ 32 հազար 180-ը վիրավորվել են»:

Ո՞վ իմանա, թե պաշտոնական այս թվերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե նվազեցված են․․․

Սոցհարցումների արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծ մասը դեմ են Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը: Իրաքի և Սիրիայի կառավարությունները նույպես բազմիցս հակադրվել են իրենց երկրներում ԱՄՆ-ի  ռազմական ներկայությանը: